21:09  ,  22 փետրվարի, 2020

«Բարսելոնան» գոլերի քանակով գերազանցեց «Ռեալին» Լա Լիգայի պատմության մեջ

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնություններում խփած գոլերի քանակով գերազանցեց Մադրիդի «Ռեալին»։

Պրիմերայի 25-րդ տուրում «Էյբարին» 5։0 հաշվով հաղթելու շնորհիվ կատալոնական ակումը Լա Լիգայի պատմության մեջ գոլերի քանակը հասցրեց 6151-ի։ Արքայական թիմը խփել է 6150 գոլ։

«Ռեալն» այս տուրում կհյուրընկալվի «Լեւանտեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 5։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 14, 37, 40, 88, Արթուր, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում