20:55  ,  22 փետրվարի, 2020

Մեսիի 4 գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Էյբարի» հետ։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը աչքի ընկավ նաեւ 88-րդ րոպեին։ Մեկ րոպե անց կատալոնական թիմի 5-րդ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը։

«Բարսելոնան» 55 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» հետ է 2 միավոր։ Այս տուրում Արքայական ակումբը կհյուրընկալվի «Լեւանտեին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 5։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 14, 37, 40, 88, Արթուր, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում