19:04  ,  22 փետրվարի, 2020

Երեւանի «Նոան» պարտվել է Թուրքիայում

Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Նոան» վերջին ստուգողական խաղում մրցել է Բելառուսի «Սլավիայի» հետ եւ պարտություն է կրել 1։2 հաշվով, հայտնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առաջնության 15 տուրից հետո «Նոան» 24 միավորով 6-րդ տեղում է: Փետրվարի 29-ին անցկացվելիք Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խաղում «Նոան» կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում