18:20  ,  22 փետրվարի, 2020

«Չելսին» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմին»։ 2։1 հաշվով առավելության հասավ անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը։

15-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, երկրորդ խաղակեսի սկզբում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։

Նախավերջին րոպեին հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ինքնագոլի շնորհիվ։

«Չելսին» 44 միավորով չորրորդ տեղում է, «Տոտենհեմը» հետ է 4 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 15, Մարկոս Ալոնսո, 48 - Անտոնիո Ռյուդիգեր, 89, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում