17:15  ,  22 փետրվարի, 2020

«Յուվենտուսը» հետևում է Սմոլինգի շուրջ ստեղծված իրավիճակին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է իտալական «Ռոմայում», կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» հետևում է Սմոլինգի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստվում է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե «Ռոման» չկարողանա ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա «Ռոման» ֆինանսապես չի կարողանա ձեռք բերել 30-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի պաշտպանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում