16:00  ,  22 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» երկրպագուները «Կամպ Նոու» ստադիոնում բողոքի ակցիա կիրականացնեն (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Էյբարի» դեմ խաղում բողոքի ակցիա կիրականացնեն «Կամպ Նոու» ստադիոնում:

«Բարսելոնայի» հազարավոր երկրպագուներ «Էյբարի» դեմ հանդիպման ընթացքում սպիտակ թաշկինակներ կթափահարեն՝ պահանջելով ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և նրա թիմի հրաժարականը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 21-ին «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն ակումբի ղեկավարության արտահերթ ժողովում բարձրացրել է Խոսեպ Բարտոմեուին պաշտոնանկ անելու և ամռանն արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու հարցը:

Տնօրենների խորհրդի անդամների՝ Բարտոմեուին անվստահություն հայտնելու պատճառ է դարձել թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի, Ժերար Պիկեի, Չավի Էրնանդեսի, Կառլես Պույոլի դեմ Բարտոմեուի և նրա թիմակիցների կազմակերպած տեղեկատվական արշավը:

Ավելի վաղ Խոսեպ Բարտոմեուն հերքել էր «Բարսելոնայի» լեգենդների դեմ տեղեկատվական հարձակում կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքը և տեղի ունեցածը թյուրիմացություն անվանել:

Image may contain: textNo photo description available.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում