01:36  +04,  22 փետրվարի, 2020

«Նապոլիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում մրցեց «Բրեշիայի» հետ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթանակ տարավ:

26-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բրեշիայի» վենեսուելացի պաշտպան Ջոն Չանսելյորը: 49-րդ րոպեին 11 մետրանոցից «Նապոլիի» պատասխան գոլը խփեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն: 54-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի գոլը 3 միավոր պարգևեց «Նապոլիին»:

Այժմ «Նապոլին» 36 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Բրեշիան» 19-րդն է՝ 16 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բրեշիա» - «Նապոլի»՝ 1:2

Ջոն Չանսելյոր, 26 - Լորենցո Ինսինյե, 49 (11մ.), Ֆաբիան Ռուիս, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով