01:22  ,  22 փետրվարի, 2020

«Բավարիան» դժվարությամբ հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» տնային խաղում ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Պադերբորնի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:

25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին: 44-րդ րոպեին գերմանացի հարձակվող Դենիս Սրբենին խփեց պատասխան գոլը: 70-րդ րոպեին «Բավարիային» հաշվի մեջ կրկին առաջ մղեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 75-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սվեն Միխելը խփեց «Պադերբորնի» երկրորդ գոլը: 88-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց «Բավարիային»:

Այժմ «Բավարիան» առաջատար է՝ 49 միավորով, իսկ «Պադերբորնը» ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Պադերբորն»՝ 3:2

Սերժ Գնաբրի, 25, Ռոբերտ Լևանդովսկի, 70, 88 - Դենիս Սրբենի, 44, Սվեն Միխել, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում