11:47  ,  22 փետրվարի, 2020

Լևանդովսկին նշել է՝ որն է իր երազանքը «Բավարիայի» կազմում

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ երազում է մյունխենյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու մասին:

««Բավարիայի» ֆուտբոլիստներն ամեն հաջորդ խաղում իրենց ավելի վստահ են զգում խաղադաշտում: Մենք կատարում ենք բոլոր այն խնդիրները, որ մեր առաջ դնում է թիմի գլխավոր մարզիչը:

Երազում եմ «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հենց այս մրցաշրջանում հասնել այդ հաղթանակին»,- Լևանդովսկու խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայի» մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում