10:50  ,  22 փետրվարի, 2020

Ուեյն Ռունիի յուրահատուկ նվաճումը

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին 500-րդ հանդիպումն է անցկացրել Անգլիայի առաջնություններում, տեղեկացնում է Match of the day-ը:

Չեմփիոնշիփի 34-րդ տուրում «Դերբի Քաունթին», որի կազմում հանդես է գալիս Ռունին, մրցել է «Ֆուլհեմի» հետ: Ռունին այդ խաղում դարձել է գոլի հեղինակ:

34-ամյա Ռունին 393 հանդիպում անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի», 98 հանդիպում՝ «Էվերտոնի», 9 հանդիպում՝ «Դերբի Քաունթիի» կազմում:

«Դերբի Քաունթիի» կազմում Ռունին դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով