09:40  ,  22 փետրվարի, 2020

«Չելսի» - «Տոտենհեմ». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում կմրցի «Տոտենհեմի» հետ:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.70 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 4.00, «Տոտենհեմի» հաղթանակը՝ 4.50 գործակիցը:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Չելսին» 41 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Տոտենհեմն» ունի 40 միավոր և 5-րդ տեղում է:

«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում