00:48  ,  22 փետրվարի, 2020

ՊՍԺ-ի նախագահը համաձայնության է եկել ՖԻՖԱ-ի հետ. նրա դեմ գործը կարճվել է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ, շեյխ Նասեր Ալ-Խելայիֆին համաձայնության է եկել ՖԻՖԱ-ի ղեկավարության հետ 46-ամյա միլիոնատիրոջ դեմ հարուցված հետաքննությունը դադարեցնելու հարցում:

The Times-ի հաղորդմամբ՝ Նասեր Ալ-Խելայիֆին որպես տուգանք 1 միլիոն եվրո է վճարել ՖԻՖԱ-ին, որպեսզի ֆուտբոլի միջազգային կազմակերպությունն օրինական համարի 2018, 2022, 2026, 2030 թվականների աշխարհի առաջնությունների ցուցադրման իրավունքի վաճառքի գործարքում գտնված խախտումները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նասեր Ալ-Խելայիֆին կաշառել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, որի միջնորդությամբ աշխարհի առաջնությունների ցուցադրման իրավունքը ձեռք է բերել beIN Media Group-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում