23:45  +04,  21 փետրվարի, 2020

Ռոնալդուն կմասնակցի «Յուվենտուսի» առաջիկա հանդիպմանը

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որին հանգիստ էր տրամադրվել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Բրեշիայի» դեմ խաղում, կմասնակցի ՍՊԱԼ-ի դեմ խաղին:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հրապարակել է ՍՊԱԼ-ի դեմ հանդիպման հայտացուցակը, որում ընդգրկել է նաև Ռոնալդուին:

ՍՊԱԼ - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Ա Սերիայի 24-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է: Երկրորդ տեղում «Լացիոն» է՝ 56 միավորով, իսկ երրորդ տեղում՝ «Ինտերը»՝ 54 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: