23:07  ,  21 փետրվարի, 2020

«Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին

Կապանի «Գանձասարը» Կատալոնիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: 

«Գանձասար-Կապանը» մրցել է կատալոնական «Կան Վիդալետի» հետ ու հաղթանակ տարել 5:4 հաշվով:

Հայկական թիմի կազմից դուբլի հեղինակ են դարձել Էմիլ Եղիազարյանը և Վարդան Պողոսյանը: Աչքի է ընկել նաև Գրիգոր Աղեկյանը:

Նշենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Գանձասար-Կապանը» 14 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով