22:50  ,  21 փետրվարի, 2020

Ռոնալդուն ցուցադրել է նոր խաղակոշիկները (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Թվիթերի իր պաշտոնական էջում ցուցադրել է Nike-ի իր նոր խաղակոշիկները:

Ռոնալդուն նշել է, որ նոր խաղակոշիկները հնարավորություն են տալիս շարժվել լույսի արագությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողն իտալական ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 24 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում