19:40  ,  21 փետրվարի, 2020

ԵԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգու Ժոտան ճանաչվել է Եվրոպայի լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաև «Ռեյնջերսի» կիսապաշտպան Յանիս Հաջին, «Սպորտինգի» հարձակվող Լուսիանո Վիետոն և «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիտի Կամադան:

Դիոգու Ժոտան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Էսպանյոլի» դեմ խաղում հարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Հանդիպումն ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս