18:52  ,  21 փետրվարի, 2020

«Երևանը» չի կարող շարունակել մասնակցությունը Հայաստանի առաջնությանը

«Երևան» ֆուտբոլային ակումբը չի շարունակի մրցելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Երևանը» պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող շարունակել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում մասնակցությունը։

Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով