17:09  ,  21 փետրվարի, 2020

Գոռ Մինասյան․ Այսպիսի վերաբերմուքնը պարտավորեցնող է օլիմպիական տարում

Հուզվում ես, երբ տեսնում ես քո արած աշխատանքը, արդյունքները զուր չի, գնահատվում է: Այսպիսի վերաբերմուքնը պարտավորեցնող է օլիմպիական տարում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նախագահական նստավայրում պարգեւատրվելուց հետո ասաց ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

«Նման միոցառումները շատ կարեւոր են, ոգեւորում են մեզ: Հուզվում, ոգեւորվում ես, որ քո արած աշխատանքը, արդյունքները զուր չի: Պարտավորեցնում է, որ օլիմպիական տարում ձգտենք մեծ արդյունքների:

Առջեւում Եվրոպայի առաջնությունն է, որը մեր վերջին վարկանիշային մրցաշարն է: Մայիսին արդեն կիմանանք մեր վարկանիշներն ու թե քանի ուղեգիր ունենք:

Մարտական թիմով գնում ենք Եվրոպայի առաջնության: Յուրաքանչյուր մարզիկի գերնպատակը օլիմպիական ոսկե մեդալն է ու մենք թիմով ամեն ինչ անում ենք, որ այդ մեդալը Տոկիոյում նվաճենք»,- ասաց Գոռ Մինասյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում