16:45  ,  21 փետրվարի, 2020

Արմեն Նազարյան․ Նեղացած էի հեռացել Հայաստանից, բայց այսօր ամեն ինչ անցավ

24 տարի սպասում էի իմ հայրենիքի պետական մեծ պարգեւին: Նախկինում նեղացած էի հեռացել Հայաստանից, բայց այսօր ամեն ինչ անցավ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, որը փետրվարի 21-ին նախագահական նստավայրում պարգեւատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։

«Շնորհակալ եմ վարչապետին, նախարարին, պետության ղեկավարությանը, որ գնահատում են մեր աշխատանքը, թեկուզ 24 տարի անց: Ես տարիներ առաջ նեղացած գնացի Հայաստանից, քանի որ այդքան իմ հաղթանակներից հետո ոչ մի պարգեւի չէի արժանացել:

Ուրախությունս կրկնապատկվեց, քանի որ օրերս, որդիս էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ես այդ օրը անչափ երջանիկ էի, ավելի քան իմ հաղթանակների ժամանակ: Այսօր էլ պետության կողմից եմ պարգեւատրվում, ամեն ինչ կանչում է դեպի Հայաստան»,- ասաց Արմեն Նազարյանը:

Մեդալն անվանի մարզիկին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում