18:11  ,  21 փետրվարի, 2020

Սանչո. Հոլանդի կողքին խաղալն իսկական հաճույք է

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոսել է թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մրցելույթների մասին:

«Հոլանդը հրաշալի հարձակվող է, որը կարողանում է գոլեր խփել ցանկացած դիրքից: Նա շատ արագ հարմարվեց «Բորուսիայի» խաղին և իրեն շատ վստահ է զգում խաղադաշտում:

Հոլանդի կողքին խաղալն իսկական հաճույք է: Ուրախ եմ, որ նա տեղափոխվեց «Բորուսիա»»,- Սանչոյի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ 19-ամյա Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Դորտմունդյան թիմի կազմում Հոլանդը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում