17:43  ,  21 փետրվարի, 2020

Ստերլինգ. «Ռեալը» հրաշալի ակումբ է, սակայն ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:

«Երջանիկ եմ զգում ինձ «Մանչեսթեր Սիթիում», սակայն միշտ պատրաստ եմ նոր մարտահրավերներ ընդունել: 

«Ռեալը» հրաշալի ակումբ է, սակայն այժմ ես չեմ մտածում «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին: Ես երկարաժամկետ պայմանագիր ունեմ ակումբի հետ և պարտավոր եմ հարգել դա»,- Ստերլինգի խոսքը փոխանցում է AS-ը:

Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից: Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս