16:34  +04,  21 փետրվարի, 2020

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն խաղացող, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիան» Էրլինգի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Մրցանակին հավակնում էին Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդոին, որն օգնեց իսպանական թիմին 1։0 հաշվով հաղթել անգլիական «Լիվերպուլին», իտալական «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը, որը երկու գոլ խփեց իսպանացի «Վալենսիային» (4:1) եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, որը չորս սեյվ կատարեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում (0։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ