14:12  ,  21 փետրվարի, 2020

«Ռոման» կունենա նոր սեփականատեր

Ամերիկացի միլիարդատեր գործարար Դեն Ֆրիդկինի The Friedkin Group կոնսորցիումը ավարտին է հասցնում իտալական «Ռոմայի» ֆինանսական վիճակի իրավաբանական ստուգման գործընթացը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Չորս ամիս շարունակվող բանակցությունների վերջին փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում։ 54-ամյա Դեն Ֆրիդկինը կհանդիպի «Ռոմայի» 61-ամյա նախագահ, ամերիկացի գործարար Ջեյմս Պալոտայի հետ նախնական համաձայնագիր կնքելու նպատակով։ Ֆրիդկինը պետք է ստանա ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։

Սպասվում է, որ սեփականատիրոջ վերջնական փոփոխությունը տեղի կունենա ապրիլին կամ մայիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս