13:36  ,  21 փետրվարի, 2020

Նիկոլ Փաշինյան․ Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր եւ պինդ կանգնենք սպորտի կողքին

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր եւ պինդ կանգնենք սպորտի կողքին, անենք ամեն ինչ, որպեսզի հայկական սպորտը զարգացանա: Այս մասին տարվա լավագույն մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փետրվարի 21-ին նախագահական նստավայրում պարգեւատրվեցին 2019 թվականի լավագույն 10 մարզիկները: Պարգեւատրման արարողությանը ներկա էին հայկական մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մարզիկներ, մաւզիիներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ, նախագահներ:

«Մեծարգո օլիմպիական չեմպիոններ՝ բոլոր ժամանակների, մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր ուրախ եմ շատ այսօրվա մեր հանդիպման համար: Մեր ռազմավարությունն է մինչեւ 2050 թվականն ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Շատերի համար սա անհավանական է թվում: Սա կոչ է ոչ թե անել այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար է: Մեր մարզիկների հաղթանակները միազգային ասպարեզներում ոչ միայն նրանց անձնական հաջողությունն է, մարզիչների, մարզադպրոցների հաղթանակներն են, այլ պետության, երկրի մեծ նվաճումը:

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր եւ պինդ կանգնենք սպորտի կողքին, անենք ամեն ինչ, որպեսզի հայկական սպորտը մեծ զարգացում ունենա: Մեր չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար եկող սերնդի, երիտասարդության համար: Համոզված եմ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչ հուզմունք են ապրում, երբ հաղթանակի բերկրանքի պահերին բարձրանում է Հայաստանի դրոշն ու հնչում հիմնը:

Պետք է հասկանանք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, դառնում են եւ դրա համար պետք է ունենանք մարզական լավ ենթակառուցվածքներ, մարզադպրոցներ, մարզագույք, պայմաններ: Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները զգան մեր աջակցությունը:

Շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում 2019 թվականի լավագույն տասը մարզիկներին, սպորտային հանրությանը, մարզիչներին: Մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգեւատրեց անձամբ վարչապետը: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին նախարարության կողմից Հայաստանի տասը լավագույն մարզիկները պարգեւներ չեն ստացել:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում