13:05  ,  21 փետրվարի, 2020

Մինյոլեն՝ 5 տարում առաջին անգամ ԵԼ-ում գոլային փոխանցում կատարած դարպասապահ

Բելգիական «Բրյուգեի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն գոլային փոխանցման հեղինակ է դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։ 15-րդ րոպեին բելգիացի Մինյոլեի փոխանցումից հետո աչքի է ընկել նիգերիացի հարձակվող Էմանուել Դենիսը։

Նախորդ անգամ Եվրոպայի լիգայում դարպասապահը գոլային փոխանցում կատարել էր 2015-ին։ Պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում աչքի էր ընկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլիերմե Մարինատոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս