12:17  ,  21 փետրվարի, 2020

«Ռոմայի» ռեկորդը եվրագավաթներում

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» բելգիական «Գենտին» 1։0 հաշվով հաղթելու շնորհիվ բարելավել է եվրագավաթային մրցաշարերում գոլային շարքի իր ռեկորդը։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն արդեն 10 խաղում անընդմեջ գոլ է խփում եվրագավաթային մրցաշարերում։

Հիշեցնենք, որ «Գենտի» դեմ խաղին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դուրս է եկել փոխարինման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում