11:51  ,  21 փետրվարի, 2020

Անտոնիո Կոնտե․ ԵԼ-ն օգտագործում ենք հաճախ չխաղացող ֆուտբոլիստներին ժամանակ տալու համար

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում։

«Մեր ուղին Եվրոպայի լիգայում կապված է կազմի ռոտացիայի հետ։ Այս մրցաշարն օգտագործում ենք հաճախ չխաղացող ֆուտբոլիստներին ժամանակ տալու համար։ Պետք չէ մոռանալ, որ այս մրցաշարը կարող է մեզ ոչնչացնել մտածողության եւ ֆիզիական մակարդակում, եթե մենք որոշենք նույն կազմով խաղալ հինգշաբթի եւ կիրակի։

Առաջին խաղակեսում դանդաղ տեմպ էր, մենք հարմարվեցինք «Լուդոգորեցի» ոճին։ Ընդմիջումից հետո փոխեցինք ինտենսիվությունը, ավելի արագ տեղաշարժեցինք գնդակը եւ երկու գոլ խփեցինք։

Էրիկսենը լավ խաղաց, բայց նա դեռ շատ աշխատանք ունի։ Ես հավատում եմ, որ նա կարող է շատ ավելի լավ խաղալ։ Ես ուրախ եմ, որ նա գոլ խփեց, դա միշտ օգնում է ձեռք բերել վստահություն»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում