Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում ընդունեց բելգիական «Գենտին»: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
13-րդ րոպեին «Ռոմայի» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Կառլես Պերեսը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 79-րդ րոպեին:
Միաժամանակ ընթացող խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա հանդիպում անցկացրեց հունական «Օլիմպիակոսի» հետ:
Միկել Արտետայի գլխավորած թիմը ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ 1:0 հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:3
«Ռոմա» (Իտալիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:0
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 1:1
«Բայեր» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3:2
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 2:1
«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Էսպանյոլ» (Իսպանիա)՝ 4:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում