10:12  ,  21 փետրվարի, 2020

Ռոջեր Ֆեդերերը վիրահատվել է

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը ենթարկվել է ծնկահոդի վիրահատության եւ չի կարողանա մասնակցել մայիսի 24-ից հունիսի 7-ը անցկացվելիք Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Այդ մասին շվեյցարացի թենիսիստը գրել է Թվիթերում։

«Աջ ծնկիս հետ կապված խնդիր կար։ Հույս ունեի, որ ամեն ինչ կացնի, բայց բուժզննումից եւ թիմիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք արտրոսկոպիկ վիրահատության դիմել Շվեյցարիայում։

Ցավոք, բաց կթողնեմ մի քանի մրցաշար, այդ թվում «Ռոլան Գարոսը»։ Կհանդիպենք խոտածածկով կորտերում»,- գրել է 38-ամյա մարզիկը։

Այս տարի Ֆեդերերը մասնակցել է միայն Ավստրալիայի բաց առաջնությանը՝ կիսաեզրափակիչում պարտվելով սերբ Նովակ Ջոկովիչին, որը հետագայում նվաճեց այդ մրցաշարի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս