Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին վնասվածքի պատճառով չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղին, տեղեկացնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը:
Կուլիբալին վնասվածքի պատճառով փետրվարի 19-ից մարզում չի անցկացրել «Նապոլիի» կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման:
Նշենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում