09:11  ,  21 փետրվարի, 2020

«Նապոլին» հաստատել է. Կուլիբալին չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին

Իտալական «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին վնասվածքի պատճառով չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղին, տեղեկացնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը:

Կուլիբալին վնասվածքի պատճառով փետրվարի 19-ից մարզում չի անցկացրել «Նապոլիի» կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման:

Նշենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում