00:41  ,  21 փետրվարի, 2020

Բրեյթուեյթ. «Բարսելոնա» տեղափոխությունը երազանք էր, որն իրականացավ

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթուեյթն առաջին մամուլի ասուլիսն է տվել Իսպանիայի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Չէի հավատում, երբ առաջին անգամ «Բարսելոնան» կապ հաստատեց մեզ հետ: Հաճելիորեն զարմացած էի այդ փաստից, սակայն զգում էի, որ երազանքս իրականություն է դառնում:

Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալ նման բարձրակարգ թիմում՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին:

Ցանկանում եմ շատ գոլեր խփել և օգնել «Բարսելոնային» հաղթանակներ տանել»,- 28-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Մարտին Բրեյթուեյթը «Բարսելոնայում» հանդես կգա 19 համարի համազգեստով:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» փետրվարի 20-ին հայտարարեց Մարտին Բրեյթուեյթի ձեռքբերման մասին: 28-ամյա հարձակվողի համար կատալոնական ակումբը «Լեգանեսին» վճարել է 18 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում