23:53  ,  20 փետրվարի, 2020

Արամ Ոսկանյանը՝ ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչ (ֆոտո)

Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը նշանակվել է ղազախական «Ատիրաուի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

44-ամյա մասնագետը «Ատիրաուի» գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացվել է փետրվարի 20-ին և արդեն հասցրել է առաջին մարզումն անցկացնել նոր թիմի հետ:

Արամ Ոսկանյանը նախկինում հաջողությամբ աշխատել է նաև «Միկայի», «Բանանցի» մարզչական շտաբում, նաև գլխավորել է Հայաստանի Մ-19 հավաքականը:

Արամ Ոսկանյանի օգնականի պաշտոնում նշանակվել է 32-ամյա Մանուկ Սարգսյանը, որը վերջին 6 ամիսների ընթացքում աշխատել է «Ալաշկերտի» մարզչական շտաբում: Ավելի վաղ Սարգսյանը եղել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի օգնականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում