23:52  ,  20 փետրվարի, 2020

ԵԼ. «Ինտերը» հաղթեց, «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց բուլղարական «Լուդոգորեցին»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ:

«Ինտերի» կազմում իր առաջին գոլը խփեց դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը:

Միաժամանակ ընթացող խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում էր բելգիական «Բրյուգեի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Բրյուգեի» նիգերիացի հարձակվող Էմանուել Դենիսը: 36-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 27-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Կլուժ» (Ռումինիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1:1

«Բրյուգե» (Բելգիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:1 (տեսանյութ)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) -  «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4:1

«Կոպենհագեն» (Դանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:1

«Խետաֆե» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:0

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:2 (տեսանյութ)

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) -  «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:1

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա)՝ 3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում