23:01  ,  20 փետրվարի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» փետրվարի 20-ին կընդունի բելգիական «Գենտին»։  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է իր թիմի մեկնարկային կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:

«Ռոմա». Պաու Լոպես, Սպինազոլա, Ֆասիո, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Կրիստանտե, Կառլես Պերես, Պելեգրինի, Պերոտի, Ջեկո:

«Ռոմա» - «Գենտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Թիմերը պատմության մեջ հանդիպել են երկու անգամ՝ 2009 թվականի աշնանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Երկու խաղում էլ հաղթել է «Ռոման»՝ 7։1, 3։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում