22:04  ,  20 փետրվարի, 2020

Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները (ֆոտո)

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փետրվարի 20-ին վերսկսել է մարզումները գերմանական թիմի կազմում, տեղեկացնում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը:

Սարգիս Ադամյանը վնասվածք էր ստացել փետրվարի 5-ին տեղի ունեցած Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին նախորդած մարզման ընթացքում:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում