00:07  ,  21 փետրվարի, 2020

Ադամա Տրաորեն պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է The Sun-ը:

Տրաորեի ներկայացուցիչները հայտնել են Արքայական ակումբի ղեկավարությանը, որ 24-ամյա ֆուտբոլիստին չի մտահոգում նախկինում կատալոնական «Բարսելոնայում» խաղալու հանգամանքը:

Ավելի վաղ անձամբ Ադամա Տրաորեն հայտարարել էր, որ անմիջապես կհամաձայնվի տեղափոխվել «Ռեալ», եթե առաջարկություն ստանա իսպանական թիմից:

Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում