21:52  ,  20 փետրվարի, 2020

Սուլշեր. Պոգբան դեռ երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապաքինման ընթացքի մասին:

«Պոգբան մարզվում է մարզադահլիճում: Նա դեռ երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի գա:

Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե երբ Պոգբան կրկին կմարզվի ընդհանուր խմբում, իսկ հիմա նա պատրաստ չէ այդպիսի մարզումներ անցկացնել»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում