18:38  ,  20 փետրվարի, 2020

«Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում հաղթեց լատվիական թիմին

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:

Լատվիական «Լիեպայայի» դեմ խաղում «Արարատ-Արմենիան» հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Հայկական թիմի կազմից գոլերի հեղինակ են դարձել Զակարիա Սանոգոն և Անտոն Կոբյալկոն:

Նշենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Արարատ-Արմենիան» ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում