ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում փետրվարի 19-ին տեղի են ունեցել Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին ՀԷՑ և «Ֆալկոնս-2» թիմերը։ Հանդիպումը ավարտվեց 5։0 հաշվով՝ հոգուտ ՀԷՑ-ի։ իսկ եզրափակչում՝ ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը:
Եզրափակչում մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը։ Համառ պայքարում ՀՊՏՀ-ն հաղթեց 5։3 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող՝ ստանալով Հայաստանի Ֆուտզալի Սուպերլիգայի հաջորդ առաջնությանն անվճար մասնակցելու հնարավորություն:
Խփած 14 գնդակով մրցաշարում լավագույն ռմբարկու ճանաչվեց «Էկո Վիլլ» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանը, ով անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրվեց ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և Անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանի կողմից:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված ՀՊՏՀ թիմի ավագ Դավիթ Գրիգորյանին անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրեց ՀՖՖ Նախագահի խորհրդական, ՀՖՖ ֆուտբոլի դեսպան, 20-րդ դարի հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Մրցաշարում երրորդ տեղը գրաված ՀԷՑ թիմին բրոնզե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց Վիվառո ընկերության արտադրության ղեկավար Վահագն Լագեսյանը:
Մրցաշարում երկրորդ տեղը գրաված «Էկո Վիլլ» թիմին արծաթե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց Ֆուտզալ Լիգա նախագահ Ռուբեն Նազարեթյանը:
Մրցաշարի հաղթող, ոսկե մեդալակիր, Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի գործող չեմպիոն Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմին ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը պարգևատրեց ՖԼ փոխանցիկ գավաթով, ոսկե մեդալներով և դիպլոմներով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում