18:12  +04,  20 փետրվարի, 2020

ՀՊՏՀ-ն՝ Ֆուտզալ լիգայի Ա լիգայի հաղթող

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում փետրվարի 19-ին տեղի են ունեցել Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին ՀԷՑ և «Ֆալկոնս-2» թիմերը։ Հանդիպումը ավարտվեց 5։0 հաշվով՝ հոգուտ ՀԷՑ-ի։ իսկ եզրափակչում՝ ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը:

Եզրափակչում մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին ՀՊՏՀ և «Էկո Վիլլ» թիմերը։ Համառ պայքարում ՀՊՏՀ-ն հաղթեց 5։3 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող՝  ստանալով Հայաստանի Ֆուտզալի Սուպերլիգայի հաջորդ առաջնությանն անվճար մասնակցելու հնարավորություն:

Խփած 14 գնդակով մրցաշարում լավագույն ռմբարկու ճանաչվեց «Էկո Վիլլ» թիմի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանը, ով անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրվեց ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և Անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանի կողմից:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված ՀՊՏՀ թիմի ավագ Դավիթ Գրիգորյանին անվանական մարզաշապիկով և դիպլոմով պարգևատրեց ՀՖՖ Նախագահի խորհրդական, ՀՖՖ ֆուտբոլի դեսպան, 20-րդ դարի հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

Մրցաշարում երրորդ տեղը գրաված ՀԷՑ թիմին բրոնզե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց Վիվառո ընկերության արտադրության ղեկավար Վահագն Լագեսյանը:

Մրցաշարում երկրորդ տեղը գրաված «Էկո Վիլլ» թիմին արծաթե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց  Ֆուտզալ Լիգա նախագահ Ռուբեն Նազարեթյանը:

Մրցաշարի հաղթող, ոսկե մեդալակիր, Ֆուտզալ Լիգա Ա լիգա մրցաշարի գործող չեմպիոն Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմին ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը պարգևատրեց ՖԼ փոխանցիկ գավաթով, ոսկե մեդալներով և դիպլոմներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս