19:48  ,  20 փետրվարի, 2020

Դավիդ Լուիս. «Արսենալն» ունի բոլոր որակները Եվրոպայի լիգայում հաղթելու համար

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Օլիմպիակոսի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Արսենալը» պայքարելու է Եվրոպայի լիգայի չեմպիոն դառնալու համար:

«Վստահ եմ, որ «Արսենալն» ունի բոլոր անհրաժեշտ որակները Եվրոպայի լիգայի չեմպիոն դառնալու համար, սակայն մենք պետք է այդ չեմպիոնությանը հասնենք քայլ առ քայլ: 

«Օլիմպիակոսը» լավ կազմ ունի, և մեզ համար շատ դժվար է լինելու այդ թիմին գոլեր խփելը»,- Լուիսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ «Օլիմպիակոս» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում