22:45  ,  20 փետրվարի, 2020

Վան Պերսի. Սուլշերին ժամանակ է հարկավոր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարծիք է հայտնել մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո բոլորը հասկանում էին, որ շատ դժվար է լինելու պահել այն խաղային մակարդակը, որը տարիների ընթացքում ստեղծել էր Ֆերգյուսոնը: Կարճ ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատեցին Մոյեսը, վան Գալը, Մոուրինյոն, հիմա էլ Սուլշերը:

Կարծուն են՝ Սուլշերին ժամանակ է հարկավոր: Նույնիսկ Ալեքս Ֆերգյուսոնն է տարիների աշխատանքի շնորհիվ ստեղծել այն թիմը, որը մտել է ֆուտբոլի պատմության մեջ»,- վան Պերսիի խոսքը փոխանցում է AS-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս