17:46  ,  20 փետրվարի, 2020

Ռոնալդու․ Մբապեն ֆուտբոլի ներկան ու ապագան է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դրվատանքով է խոսել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«Մբապեն ներկան ու ապագան է։ Նա ֆանտաստիկ խաղացող է եւ շատ արագ է։ Կիլիանը ֆուտբոլի ապագան է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում