15:43  ,  20 փետրվարի, 2020

Մեսի․ Ռոնալդուի հեռանալու հետեւանքով «Ռեալը» զրկվեց բազմաթիվ գոլերից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է «Ռեալից» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու ազդեցության մասին։

«Ռոնալդուի հեռանալու հետեւանքով «Ռեալը» զրկվեց բազմաթիվ գոլերից։ Ակնհայտ էր, որ այդպես է լինելու։ Կրիշտիանուն թիմին տալիս է նաեւ բազմաթիվ այլ դրական բաներ։ Արդեն ասել եմ, որ նրա գոլերը սովորական են դարձել։ «Ռեալն» ունի գերազանց խաղացողներ, բայց Ռոնալդուն ամեն մրցաշրջանում 50 գոլ է խփում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018թ․ ամռանն է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» 117 միլիոն եվրոյով։ 35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English