17:14  ,  20 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 տարբերակ է քննարկում Պոգբային փոխարինելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխարինող գտնել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը մոտ է Թուրինի «Յուվենտուսի» հետ համաձայնության գալուն, տեղեկացնում է Tuttomercato-ն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում են հայտնվել Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, իտալական «Բրեշիայի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին և ֆրանսիական «Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Հուսեմ Աուրը:

«Յուվենտուսը» մտադիր է Պոգբայի տեղափոխության գործարքում ընդգրկել թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի Պոգբային վաճառելու հնարավորությունը, եթե 26-ամյա կիսապաշտպանի դիմաց ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ:

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում