11:47  ,  20 փետրվարի, 2020

Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆավորիտներին, չհաշված կատալոնական թիմը։

«Չեմպիոնների լիգայում շատ բարդ է։ ՊՍԺ-ն պարտվեց «Բորուսիային», «Լիվերպուլը»՝ «Աթլետիկոյին»։ Կարծում եմ՝ այս պահին ուժեղագույններն են «Լիվերպուլը», «Յուվենտուսը», «Ռեալն» ու ՊՍԺ-ն»,- Լիոնել Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին» է։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Իտալիայում, պատասխան խաղը՝ մարտի 18-ին։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» այս մրցաշարի կիսաեզրափակիչում չհաղթահարեց «Լիվերպուլի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում