10:49  ,  20 փետրվարի, 2020

ԵԼ․ «Ռոմա» - «Գենտ»․Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» փետրվարի 20-ին կընդունի բելգիական «Գենտին»։ Հռոմեական թիմի հայտացուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Բուքմեյքերները կանխատեսում են «Ռոմայի» հաղթանակը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․40 է։ «Գենտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․50 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․50։

«Ռոմա» - «Գենտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Թիմերը պատմության մեջ հանդիպել են երկու անգամ՝ 2009 թվականի աշնանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Երկու խաղում էլ հաղթել է «Ռոման»՝ 7։1, 3։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով