01:22  ,  20 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում ուժերը չափեց «Վեսթ Հեմի» հետ: Իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, իսկ 62-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» առավելությունը:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 54 միավորով երկրորդ տեղում է: «Վեսթ Հեմն» ունի 24 միավոր և 18-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ»՝ 2:0

Ռոդրիգո Էրնանդես, 30, Կևին դե Բրույնե, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում