22:15  ,  19 փետրվարի, 2020

«Չելսին» բանակցություններ է սկսել «Բորուսիայի» ղեկավարության հետ

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ գերմանական ակումբի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխության շուրջ:

Tuttomercato-ի հաղորդմամբ՝ «Բորուսիայի» ղեկավարները «Չելսիի» ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը հնարավոր կլինի իրականացրել միայն 100 միլիոն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյդոն Սանչոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ և մտադիր է առաջիկա ամռանը փոխել ակումբային գրանցումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում